News

Բաց դաս` «Հայ եկեղեցու պատմություն» առարկայից

Educational 2013-05-24

Մայիսի 18-ին Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցավ հերթական բաց դասը «Հայ եկեղեցու պատմություն» առարկայից: Դասը սկսվեց տերունական աղոթքով, այնուհետև աշակերտները խոսեցին հայոց գրերի և հայկական եկեղեցիների և նրանց դերի մասին, համեմատեցին այբուբենի տառերը Մենդելեևի աղյուսակի տարրերի կարգաթվերի հետ, ներկայացրեցին գրերի ստեղծումը, խոսեցին պատմիչների մասին:

Աշակերտները ներկայացրեցին նաև տառերի անուններով սկսվող բառեով աղոթք. Արարիչ, բովանդակ,Գոյութեան Դատավոր...

Աշակերտները երգեցին շարական, խոսեցին նաև այն մասին, որ տառերն ունեն աստվածային ծագում:
 
Հետո խոսվեց եկեղեցական տոների մասին: Ամրագրվել է այն միտքը, որ մեր հավատն ու եկեղեցիներն եղել ազգապահպանման կողմերից մեկը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.