News

IԲ դասարանի «Ա» հնչյուն-տառի շնորհանդեսը Վանաձորի Դ.Վարուժանի անվ. №16 հիմն.դ.

Educational 2016-10-21

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի IԲ դասարանի «Ա» հնչյուն-տառի շնորհանդեսը: Դասապրոցեսը տևեց 90 րոպե: Դասը հագեցած էր բազմաբնույթ դիդակտիկ պարագաներով, «Ձայնավորիկի» և «Բաղաձայնիկի» պաստառներով, դասագրքի էջ44-ի մեծադիր կրկնօրինակով, բառերի հնչյունային վերլուծության քարտերով, գունավոր նկարներով ևն: Դասարանը դարձել էր մի փոքրիկ հեքիաթային աշխարհ, որտեղ հենց երեխաների աչքերի առաջ ծնվեց «Ա» տառը՝ զարդարված ծաղիկներով և իրենց նկարներով: Աշակերտները մեծ ոգևորությամբ ապրեցին, արտասանեցին, երգեցին, պատմություն հորինեցին, իրենք էլ դարձան այդ պատմության գլխավոր հերոսները: Ամեն տարի մի նոր սերունդ ոտք է դնում մեսրոպյան անատիկ ամրոցի առաջին աստիճանին: այս տարի էլ մեր դպրոցի IԲ դասարանի աշակերները բացեցին այդ հրաշք գաղտնարանի դուռը, որի բանալին հենց «Ա» տառն է և դարձան այդ անառիկ ամրոցի արքայադստրերն ու արքայազնները: Այս օրը աշակերտները երբեք չեն մոռանա, որովհետև գրեցին իրենք կյանքի առաջին տառը: Մեծ ու պատասխանատու գործ են կատարում մեր մանկավարժները, մեծ է նրանց դերը հայ ազգի մանուկների հայեցի դաստիարակելու և կրթելու գործում, ջանք ու եռանդ են գործադրում, որ դպրոցում պահպանվի ոսկեղենիկ մայրենին իր մաքրությամբ:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 16 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.