News

« Ա » տառի շնորհանդես

Educational 2016-10-20

Մյասնիկյան Արայի անվան միջնակարգ դպրոցի 1-ին ա դասարանցիները հոկտեմբերի 19-ին մեծ ոգևորությամբ էին եկել դպրոց, իսկ առիթն առավել քան կարևոր էր՝ ծանոթություն մեսրոպյան այբուբենի առաջին տառի հետ: Օրվա անակնկալը <<Ա>> տառի <<ծնունդն>> էր: Երեխաները դասի ընթացքում արտասանեցին, երգեցին, <<Ա>> տառով բազմաթիվ բառեր թվարկեցին, հանելուկներ գուշակեցին, ներկայացում ցուցադրեցին: <<Ա>> տառի ուսուցման դասին ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչները, ծնողները: Դասվար Ն. Պապոյանի շնորհիվ գիտելիքների խորհրդավոր աշխարհում <<Ա>> տառի մուտքը երեխաների և ներկաների համար իրոք վերածվեց հրաշալի տոնի: Երեխաների համար սա առաջին կատարած մեծ քայլն էր՝ հայոց գրերը ճանաչելու ու դրանով պարծենալու համար:

Արմավիր, գ. Մյասնիկյանի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.