News

Պարգևներ ՏՏ ոլորտի լավագույն աշակերտներին և ուսանողներին

Educational 2016-10-20

ՀՀ Նախագահի նստավայրում կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Նախագահի կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«Լավագույն աշակերտ» անվանակարգում մրցանակի են արժանացել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 11-րդ դասարանի աշակերտ Արտակ Նշանյանը, ՀՊՃՀ-ի Երևանի ավագ դպրոցի (ներկայումս Ամերիկյան համալսարանի ուսանող) Արման Հովհաննիսյանը, Գյումրու Ֆոտոն վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Աննա Մկրտչյանը:
 
«Լավագույն բակալավր» անվանակարգում պարգևատրվել է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Գոռ Փիլիպոսյանը:
 
«Լավագույն սփյուռքահայ ուսանող» անվանակարգում մրցանակի է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ուսանող Գորյուն Սողոմոնյանը:
 
Աղբյուրը՝ President.am
Նկարը՝ President.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.