News

Տնային աշխատանքի դերը երեխայի առաջադիմության հարցում

Featured 2016-10-20

Փենսիլվանիայի համալսարանի մի խումբ գիտնականներ կատարել են հետազոտություն դպրոցում հանձնարարվող տնային աշխատանքի չափի և կրթության առաջադիմության կապի ու փոխազդեցության շուրջ։ Համաձայն այդ հետազոտության՝
1. Պարզվել է, որ տնային աշխատանքի թույլատրելի ծավալը տարբեր է՝ կախված տարիքից, մշակութային և ընտանեկան սովորություններից։
 
2. Տնային հանձնարարությունների մեծ ծավալի պատճառով երեխաների և ծնողների միջև կարող են խնդիրներ առաջանալ։ Նման պարագայում տնային աշխատանքը երեխայի մոտ միայն բացասական ասոցիացաներ է առաջացնելու և չի նպաստելու նրա առաջադիմությանը։
 
3. Տարրական դասարանների առնչությամբ ապացուցվել է, որ տնային աշխատանքը կատարելու համար ծախսվող նույնիսկ 30 րոպեն գիտական այլ ակտիվության հետ համադրելու և դրա պատճառով սթրես ապրելու դեպքում անխուսափելիորեն հանգեցնում է քնի խանգարման ու սթրեսի։
 
4. Ժամանակակից կրթության ամենացավոտ խնդիրներից մեկը դպրոցական ծրագրի մեծ ծավալն է և միաժամանակ մեծ ճնշումն ուսուցիչների վրա։
 
5. Գիտնականները հորդորում են ուսուցիչներին անհատական մոտեցում ցուցաբերել տնային աշխատանք տալիս, հաշվի առնել տարիքը, ընտանեկան դրությունը, հետաքրքրությունները և այլն։ 
 
Աղբյուրը՝ 168.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.