News

Միջոցառում՝ Ջերմուկի թիվ 1 դպրոցում

Educational 2013-05-23

Օրերս կրկին տոն էր Ջերմուկի թիվ 1 կրթարանում: Տոնը կրկին համագործակցային է. տոնին թև տվողները և նախաձեռնողները III-ա դասարանցիներն են և նրանց ավագ ընկերները: Լավ բարեկամները որոշել են իրենց տոնը նվիրել գարնանը, զարթոնքին, բնության արթնացմանը և կյանքի հարատևման օրինաչափություններին:

Եվ ահա բեմում են 3-ա դասարանի սաները, որոնք դարձել են ծաղիկներ անուշահոտ և բնությունից շտապել բեմ: Հնչում են խոսքեր՝ նուրբ, գեղեցիկ: Ծաղիկները պատմում են իրենց հմայքների մասին, նշում, որ գարունն առանց իրենց գույների և առանց տաք արևի, անգույն կլինի, չի շողշողա, պարը, երգերը և ջերմ բառերը միահյուսվում են իրար նրբորեն և ստեղծում շքեղ ու արարող գարնան պատկեր:

 Առանց կանգառի բեմում են հայտնվում մեծացած, լրջացած, սակայն ժպտուն ու խոհուն վեցերորդցիները:

Նրանք ահա իրենց հիացմունքն են արտահայտում, որ եկել է գարունը շող ու շաղով, որ լսվում է հավքերի ուրախ երգը, որը հողն արթնացել է և այնքան երջանիկ է, որ կարող է զրուցել արևի շողի, երկնքի լազուրի, համրաքայլ ընթացող լուսնի և աստղերի հետ:

Եվ ահա երգը, պարը և կիթառի ուրախ հնչյուններն ու մեղեդին քնքշորեն ձուլվում են և էլ ավելի համահունչ ու մեղեդային հնչերանգով բարձրաձայնում են` ինչ լավ է, որ եկել է տարվա ամենաքնքուշ  դուստրը ՝ Գարունը:

Իսկ տոնը եզրափակեցին  վեցերորդցիները «սիրում եմ գարունը...» շարքով, որտեղ մեր կրտսեր դպրոցականները նկատել էին գարնան ամենաչքնաղ և հիասքանչ ակնթարթները:

Ինչ լավ է, որ գարունն է թևածում մեր հայոց լեռնաշխարհում, իսկ դա մեզ հուշում է, որ շուտով ամառը, աշունը և ձմեռն էլ կգան:

Դե, ուրեմն կյանքը շարունակվում է, և մեր մոլորակի պտույտը համաչափ է ու կայուն...  Մինչդեռ դա ամենակարևորն է: Հրաշալի էին ձուլվել դասղեկներ Գևորգյանի և Մնացականյանի համատեղ ջանքերը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.