News

Քննարկվել է կրթության զարգացման 2016-2025թթ. պետական ծրագիրը

Educational 2016-10-18

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ ԿԳ նախարարությանը կից հասարակական խորհուրդը գումարել է իր անդրանիկ նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարը բոլորին մաղթել է արդյունավետ և բեղուն աշխատանք: «Այստեղ, իսկապես, հավաքված են մարդիկ, որոնք ոչ միայն պարզապես ոլորտի ներկայացուցիչներ են, այլ ուրույն ձեռագիր ունեցող մարդիկ:
 
Ես հույս ունեմ, որ մեր համատեղ աշխատանքը օգտակար կլինի, քանի որ բոլորս համախոհներ ենք և պետք է բոլոր հարցերը միասին քննարկենք և փորձենք լուծումներ գտնել»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Այնուհետև խորհուրդը հաստատել է նիստի օրակարգը և անցել հիմնական հարցին` ՀՀ կրթության զարգացման 2016-2025թթ. պետական ծրագրի նախագծի քննարկմանը:
 
Ծրագրում ամրագրվել է, որ կրթության զարգացման գլխավոր նպատակն է կրթական այնպիսի համակարգի ձևավորումը, որը յուրաքանչյուր քաղաքացու կյանքի բոլոր փուլերում հնարավորություն է տալիս ստանալ իր պահանջմունքներին, մտավոր կարողություններին ու ձգտումներին համապատասխան որակյալ կրթություն, բավարարում է տնտեսության ու հասարակության պահանջները, լիարժեք ծառայում ազգային շահերին:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.