News

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն

Educational 2016-10-17

Հոկտեմբերի 11-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցում տեղի ունեցավ 2016-2017 ուս. տարվա աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն: Ընտրությանն իրենց թեկնածությունն էին առաջադրել Մկրտչի Կոբալյանը (Xբ), Հայարփի Հովհաննիսյանը (Xբ), Սիլվա Գինոսյանը (Xա): Թեկնածուներից յուրաքանչյուրը նախապես ներկայացրել էին իրենց մեկ տարվա գործողությունների ծրագիրը և ինքնակենսագրությունը: Նախքան ընտրությունների օրը թեկնածուներից յուրաքանչյուրը քարոզչական աշխատանքներ էին կատարել X-XII դասարաններում: Տեղի ունեցած ակտիվ քննարկման արդյունքում աշակերտները ստացան իրենց հարցերի սպառիչ պատասխանները թեկնածուների ծրագրերի վերաբերյալ: Բոլոր թեկնածուները ունեին վստահված անձիք: Սիլվա Գինոսյան – Արթուր Ասատրյան (XIIգ դասարան) Մկրտիչ Կոբալյան – Հովհաննես Կոբալյան – (XIIգ դասարան) Հայարփի Հովհաննիսյան - Տիգրան Սարիբեկյան (XIIգ դասարան) Նախագահն էր՝ Թեհմինե Բաղրամյանը, քարտուղարը՝ Էմանուել Աբովյանը: Ընտրությանը մասնակցեցին դպրոցի բոլոր աշակերտները: 75 կողմ ձայների մեծամասնությամբ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Մկրտիչ Կոբալյանը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 17 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.