News

Տեխնոլոգիական զարգացումը՝ կայուն ապագայի երաշխիք

Educational 2016-10-17

Կայացել է «IEEE EWDTS 2016` Արևելք-Արևմուտք նախագծում և թեստ» միջազգային գիտաժողովը, որին ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Այս գործնական գիտաժողովի շրջանակում նման որակյալ մասնագետների առկայությունը և սեսիաների ծանրությունը ցույց են տալիս, որ իսկապես ունենք շատ լուրջ արդյունք, և հույս ունեմ, որ դա կօգնի Հայաստանին:
 
Այստեղ շատ ճիշտ ներկայացվեց մեր երկիրը, նրա հնարավորությունները, մեր շահագրգռվածությունը նման որակյալ և մտավոր գործողությունների խրախուսման ուղղությամբ...
 
Ցանկանում եմ նաև ողջունել մեծ թվով երիտասարդների ներկայությունը գիտաժողովին, որովհետև Հայաստանի ապագան պայմանավորված է տեխնոլոգիաներով և հասարակության կողմից այդ գաղափարախոսության յուրացմամբ:
 
Ձեր մասնագիտությունը թույլ է տալիս փոքրաթիվ ազգերին իրենց զգալ մեծ և լիարժեք ներդրում ունենալ նաև համաշխարհային քաղաքակրթության մեջ»,-նշել է նախարարը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.