News

,,Ա,, տառի շնորհանդես

Educational 2016-10-17

Հոկտեմբերի 14-ին հ. 144 հիմնական դպրոցի Iա դասարանում մեծ տոն էր: Ինքնատիպ ու յուրօրինակ տոնախմբություն, որի հնչյունների ներքո աշակերտները ողջունում էին «Ա» հնչյուն-տառին: Նրանք ներկայացրեցին , որ 405 թվից մինչ օրս հազարավոր սերունդներ, սովորում են հայոց այբուբենը և Ա տառով մուտք գործում տառերի գանձարան: Ու բացվում է հրաշքների աշխարհը: Երեխաների համար ամենամեծ տոնն էր, փառավոր այբբենարան առաջին տառի էջն էին բացում: Այսօրվանից իրենցն էր հավետ տառերը սիրուն, ու կյանքի բոլոր ճամփաներում պիտի քայլեն իրար հետ: Գրել, կարդալ, սիրել լեզուն, մեծ Մաշտոցին արժան ու հավատարիմ լինել: Երբեք չդավաճանել, շատ գրքեր կարդալ, որ հասկանան նոր արժեքներ: Քանզի մեսրոպատառ, աստվածատուր այբուբենը մեր դար ու դարեր մաքառել է, երթը պահել մեր աննահանջ: Բազում սերունդներ են սերտել խորհուրդը բազմահանճար, հերթը եկել իրենց է հասել, երդվեցին պահել արժանապատվորեն: Ցերեկույթից հետո Iա դասարանը դասղեկ Լ. Սիմոնյանի հետ միասին այցելեցին Օշական:

ք. Երևանի թիվ 144 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.