News

Հոկտեմբերի 5

Educational 2016-10-16

Ուսուցչի օրը ՀՀ Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոցում Հոկտեմբերի 5 Ուռուտի 125-ամյա պատմություն ունեցող դպրոցում ուրախ մթնոլորտ էր: Միջանցքներն ու դասասենյակները. զարդարված էին աշնան գույներով, խայտաբղետ ծաղիկներով: Հենց մուտքի դռան ՝ ապա նաև ուսուցչանոցի լուսամուտներին գրված էր <<Շնորհավոր տոնդ, ուսուցիչ>>: Լուսաշող միջանցքներում ուրախ ու զվարթ տրամադրությունն էր իշխում: Աշակերտները ժպիտով ու մի թաքուն ակնածանքով սիրելի ուսուցիչներին ուղեկցում էին ուսուցչանոց: Իսկ այնտեղ ամենամեծ անակնկալն էր սպասվում: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Բավական Այվազյանի օգնությամբ կազմակերպված գրական, երաժշտական ցերեկույթը մեծ տպավորություն թողեց: Եվ ուսուցիչները, և՛ աշակերտները այդ սրտառուչ, հուզիչ պահերը երբեք չեն մոռանա: Ուսուցչանոցի հարակից միջանցքն ու ուսուցչանոցը նման էին պատկերասրահի: Աշակերտների ձեռքերով ու մտահաղացմամբ պատրաստված, ձևավորված բազմաթիվ ցուցապաստառներն ու պատի թերթերը երախտագիտության, շնորհակալության, շնորհավորանքի ջերմ մաղթանքներով, լուսանկարներով ողջունում էին Հայկական բանակի առաջնագծում ծառայող՝ ապրիլյան քառօրյային մասնակից զինվորների շրջանավարտների, ծնողների կողմից: Ապա տասներորդցիների՝ և հատկապես Տաթևիկ Գաբրիելյանի, Մերի Մալխասյանի, Տաթևիկ Պապյանի ջերմ ու անմիջական խոսքը ասմունքի բացառիկ ընտրանին թողեց ամնոռաց տպավորություն: Իսկ հետո… Հետոն ներկաներին տարավ ոչ վաղ անցյալ: Դպրոցի տնօրեն Ա. Օհանյանը, փոխտնօրեն Ա. Զաքարյանը շնորհակալություն հայտնեցին, պատմեցին, տեղեկացրին դպրոցի ձեռքբերումներին: Հիշեցին իրենց ուսուցիչներին: Այո՛, այստեղ գնահատված են ուսուցիչները, սիրված աշակերտների և հանրության կողմից: Այս դպրոցի յուրաքանչյուր տարվա շրջանավարտների մեծ մասն ընդունվում են պետական բուհեր: Բայց և ուսմանը զուգընթաց՝ շարունակում են մնալ հարազատ գյուղում, օգնել ծնողներին, ստեղծել, արարել բարին, պահպանել հարազատ եզերքը:

Լոռի, գ. Ուռուտի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.