News

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն-2016

Educational 2016-10-14

Սեպտեմբերի 30-ին կայացավ աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն: Առաջադրվել էին երկու թեկնածու՝ Էլեն Ղուբաթյանը և Անի Սահակյանը, երկուսի համար էլ ստեղծվել էր հավասար մրցակցային դաշտ: Նրանց գաղափարական պայքարն ամփոփվեց կլոր սեղանով՝ հանդիպում տնօրենի և աշակերտների հետ, որի ընթացքում յուրաքանչյուրը ներկայացրեց իր ծրագիրը, պատասխանեց բարձրացված հարցերին: Ընտրության մասնակիցների ցուցակային թիվը 157-ն էր, որից քվեարկությանը մասնակցեցին 122-ը, նրանցից 8-ը քվեարկել էին բոլորի դեմ, քվեաթերթիկներից 7-ը անվավեր էին, իսկ մանացած 107 ձայները բաշխվեցին երկու թեկնածուների միջև այսպես՝ 36 ձայն Էլեն Ղուբաթյանի օգտին, 71 ձայն Անի Սահակյանի օգտին: Ընտրության արդյունքում աշակերտական խորհրդի նորընտիր նախագահ դարձավ Անի Սահակյանը: Բոլորը միաբերան Անիին մաղթեցին, որ իրեն վստահված պատասխանատու աշխատանքը պատվով կատարվի:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 16 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.