News

Ֆինանսական հաշտարար

Educational 2016-10-14

Հոկտեմբերի 12-ին ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի աշխատակիցները «Սպառողների ֆինանսական կրթության և իրազեկվածության բարձրացման» ծրագրի շրջանակներում իրականացրին սեմինար Գյումրու N 37 ավագ դպրոցի XI և XII դասարանի աշակերտների հետ: Սեմինարն աշակերտներին հնարավորություն տվեց ծանոթանալ ՀՀ ֆինանսական համակարգի կառուցվածքին, գործող ֆինանսական կազմակերպությունների և հիմնական ֆինանսական գործիքների ﴾վարկ, ավանդ, ապահովագրություն, բանկային հաշիվ և այլն) առանձնահատկություններին: Աշակերտները ծանոթացան նաև ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության նպատակներին, հաճախորդների պահանջների քննության ընթացակարգին: Սեմինարի ավարտին աշակերտներին առաջարկվեցին հարցեր և խնդիրներ՝ ստացած գիտելիքներն ամրապնդելու նպատակով:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.