News

Արդյունավետ համագործակցություն

Educational 2016-10-14

Օրերս կազմակերպվեց արշավ, որին մասնակցում էին Հաղարծինի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի անդամները և Դիլիջանի թիվ 2 հիմնական 7-րդ դասարանի աշակերտները, ուսուցիչները: Արշավն ուներ ճանաչողական բնույթ, որի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել մեր համայնքի բնության հրաշալիքներին: Արշավի նպատակը Հաղարծին գյուղի վարչական տարածքում գտնվող Աբեղաքար լեռան բարձունքում հայկական դրոշի ծածանումն էր: Դժվարանցանելի ճանապարհը համառությամբ հաղթահարելով՝ արշավականները հասան իրենց նպատակին: Լեռան գագաթին ծածանվեց հայկական դրոշը, հնչեցին հայրենասիրական երգեր և բանաստեղծություններ: Այս ամենին հաջորդեց լեռան ստորոտում կազմակերպված հետաքրքիր խաղերը, որին մասնակցեցին երկու դպրոցների բոլոր աշակերտները: Ստեղծվել էր ջերմ ու բարեկամական մթնոլորտ, որով էլ սկիզբ դրեց հետագա համագործակցային նոր ծրագրերի:

Տավուշ, գ. Հաղարծինի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.