News

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը լքել է պաշտոնը

Sports 2016-10-14

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը՝ Վարուժան Սուքիասյանը, լքել է զբաղեցրած պաշտոնը:
Ռումինացիներից կրած պարտությունից հետո Վարուժան Սուքիասյանը հայտնել էր, որ եթե ՀՖՖ-ն պահանջի, ինքը հրաժարական կտա:
 
Հիշեցնենք, որ Վարուժան Սուքիասյանը 2015 թվականի դեկտեմբերի 10-ին էր գլխավորել Հայաստանի հավաքականը:
 
Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անց է կացրել 7 հանդիպում՝ կրելով 4 պարտություն, տանելով 2 հաղթանակ և 1 հանդիպում ավարտելով ոչ ոքի:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.