News

Ներառականությունը կարևոր է հանդուրժողականության տեսանկյունից

Educational 2016-10-14

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մեկնարկել է «Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովը, որին ներկա է եղել նաև ՀՀ ԿԳ նախարարը:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է. «Ներառականության գաղափարը կարևոր է ոչ միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, այլ իբրև հանդուրժողականության,  հասարակության մեջ ցանկացած փոքրամասնության նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորելու տեսանկյունից:
 
Այսօր մենք ներառականության հետ կապված մեծ խնդիրներ ունենք մեր երկրում, օրինակ՝ նույն սիրիահայ երեխաների ինտեգրումը մեր հանրակրթական դպրոցներում իրենց ներաշխարհի, իրենց մտածողության տեսանկյունից: Ինչպես անել, որ արևմտահայերենով դաստիարակված երեխաները մեր հանրակրթական ծրագրերը յուրացնեն, դառնան մեր հասարակության մի մասը, կամ օրինակ կանանց հիմնախնդիրները:
 
Բացի այդ, այսօր մենք ունենք տաղանդավոր երեխաների մի աստղաբույլ, և  միջազգային օպիմպիադաները դրա վկայությունն են: Ինչպես իրենց համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծենք, իրենց առաջանցիկ զարգացումն ապահովող ուսումնական ծրագրերի ձևավորենք:
 
Չէ՞ որ սա ևս ներառականության տարր է: Այսինքն, եթե փորձենք ներառականությունը դիտարկել իբրև հասարակության մտածողության ձև, այդ մթնոլորտը տարածել մեր հասարակության մեջ թերևս կկարողանանք նաև որակական փոփոխություն բերել մեր հասարակության  մտածողության մեջ»:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.