News

Ուսուցչի տոնը Ակնալճի միջնակարգ դպրոցում

Educational 2016-10-13

Այսօր խորին ակնածանքով ու հարգանքով հանրապետությունում նշվում է ուսուցչի օրը: Այն ևս մեկ առիթ է `գնահատելու և բարեմաղթանքի խոսք ասելու այն ուսուցիչներին, ովքեր իրենց նվիրական ու անբասիր նկարագրով սիրված են բոլորիս կողմից: Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ՝ պաշտոնական տոնացույցում ամրագրվեց է Ուսուցչի օր, որը նշվում է հոկտեմբերի 5-ին: Տոնին համահունչ` Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում տիրում էր տոնական տրամադրություն: Մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ Լիլիթ Խրլակյանը աշակերտական խորհրդի հետ միասին կազմակերպել էր հրաշալի միջոցառում` նվիրված ուսուցիչներին: Դպրոցի կազմակերպիչ` Ք. Հակոբյանը, ծնողխորհրդի հետ միասին, գեղեցիկ ձևավորել էր դահլիճը , որը տոնական տրամադրություն էր հաղորդում ներկաներին: Աշակերտները իրենց շնորհակալական խոսքերն հղեցին ուսուցիչներին. -Սիրելի՛ ուսուցիչներ, դուք ստանձնել եք բարձր պարտականություն` օգնել սերունդներին` մնալ հայ ու ձգտել մտքի, հոգու ու մարմնի կատարելության: Դու'ք, Ձեր երկրի մշակույթն եք, լեզուն ու սովորույթները: Ամենքի մեջ թողնելով Ձեր մասն ու գաղափարը, ապրումներն ու կարոտները՝ աննկատ դառնում եք մեր հայրենիքի ամենաբնորոշ տրամադրությունը, հասարակության զարկերակը: Ձեր աշխատանքից է կախված մեր վաղվա օրը, հույսի ու երազի չափը: Ուսուցիչ . բառ, որը մեզ տանում է դեպի կրթություն ու գիտություն, այն հոգատարություն, քնքշանք ու սեր է նշանակում մեզ՝ աշակերտներիս համար: Բառ, որի շնորհիվ մենք դառնում ենք հասարակությանը պիտանի մարդ: Ուսուցիչ լինելը մեծ կոչում է, առավել ևս, եթե ուսուցիչը ոչ թե պարզապես մատուցում է ճշմարտությունը, այլ իր սաներին սովորեցնում է գտնել այն: Սիրելի՛ ուսուցիչներ, հայորդիների դաստիրակության հայրենանվեր ու անձնուրաց գործի անդու՛լ մշակներ, շնորհավորում ենք Ձեզ ամենատարողունակ և ամենամարդկային մասնագիտական օրվա՝ Ուսուցչի օրվա առիթով: Դուք, որ լուռումունջ, ի գին ամեն զրկանքի, ձեր ուսերին եք կրում մեր ժողովրդի ամբողջականության, ազգային արժեքների լիարժեք պահպանման, մեր ժողովրդի անպարտելիության ու կեցության գաղտնախորհուրդ հավատքի սերնդեսերունդ ներարկումը, դուք, որ քաջ գիտակցում եք այսօր դպրոցի առջև դրված բավականին լուրջ գործի կարևորությունը, արժանի եք այս վեհ կոչմանը:

Արմավիր, գ. Ակնալիճի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.