News

Հրաման 12-րդ դասարանի ուսումնական գործընթացի մասին

Educational 2016-10-13

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատություններում 12-րդ դասարանի ուսումնական գործընթացը կազմակերպելու ընթացակարգը հաստատելու մասին:
Ընթացակարգով նախատեսվում է, որ ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում՝ մինչև դեկտեմբերի 1-ը, ուսումնական հաստատության 12-րդ դասարանի սովորողները գրավոր դիմում են հաստատության տնօրենին՝ հայտնելով 2-րդ կիսամյակում ուսումնասիրության համար իրենց ընտրած առարկաների ցանկը:
 
Միասնական քննություններ հանձնող սովորողները ցանկում ներառում են միասնական քննական առարկաները: Դասարանի ուսումնական պլանին համապատասխան կազմվում է տվյալ դասարանի դասացուցակը: Մեկից ավելի դասարանների առկայության դեպքում կարող են ձևավորվել միևնույն առարկան ուսումնասիրող զուգահեռ դասարանների սովորողներից կազմված ուսումնական խմբեր:
 
Այդ դեպքում տվյալ ուսումնական առարկայից անհրաժեշտ գրանցումները կատարվում են առարկայական դասամատյանում: Կիսամյակային և տարեկան գնահատականներն այնուհետև փոխանցվում են դասարանի հիմնական դասամատյան:
 
12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի ընտրած առարկաների ուսումնական նյութի կրկնությունը կազմակերպվում է դասարանային և արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներով:
 
Սովորողը մասնակցում է միայն իր ընտրած առարկաների դասարանային ուսումնական պարապմունքներին: Սովորողը մասնակցում է արտադասարանային ուսումնական պարապմունքներին այն դեպքում, երբ դասացուցակով նրա շաբաթական բեռնվածությունը պակաս է 31 դասաժամից:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.