News

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐ

Educational 2016-10-12

Փորձություն Դպրոցը և ուսուցիչն են ձևավորում երեխայի միտքը և հոգին: Դպրոցում ենք սովորում սովորել, դպրոցում ենք մենք ձևավորվում որպես մարդ և որպես անհատ: Ուսուցիչ լինելը կոչում է և ոչ մասնագիտություն: Ուսուցիչը ոչ միայն գիտելիք է սերմանում, այլև հղկում, ձև է տալիս երեխայի հոգուն իր իսկ սեփական օրինակով, պատրաստում վաղվա քաղաքացուն: Հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի օրվան նվիրված տոնին, ոչ միայն տոն էր ուսուցիչների համար, այլև մեզ՝ Ջերմուկի Մ.Գորկու անվան հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիներիս համար: Կառավարման օր: Տնօրենի թույլտվությամբ ձեռնարկվեց կառավարման օր. յուրաքանչյուրս պետք է դասավանդեր իր նախընտրած առարկան… Խանդավառված մտանք դասարանները՝ նախօրոք պատրաստված, դիդակտիկ նյութերով և լրացուցիչ տեղեկություններով զինված: Պետք է խոստովանեմ, որ ևս մեկ անգամ համոզվեցի սեփական փորձով, թե որքա՛ն դժվար, պատասխանատու գործ է ուսուցչի աշխատանքը: Որքա՛ն ջանք, եռանդ և համբերություն է պահանջվում այդ դժվարին աշխատանքում: Որքա՛ն դժվար է ճիշտ մոտեցում ունենալ յուրաքանչյուր աշակերտի, հասկանալ նրա ներաշխարհը, դառնալ նրա հոգու հաղորդակիցը, ընկերը և ուսուցանողը: Մենք խոնարհվում ենք մեր ուսուցիչների սուրբ, հայրենանվեր գործի առջև և խոստանում միշտ գնահատել նրանց աշխատանքը, հետևել նրանց պատգամներին՝ լավ սովորելով և նրանց հույսերն արդարացնելով, լինել և մնալ մարդ, ինչ մասնագիտություն էլ ունենանք, որտեղ էլ լինենք: Ջերմուկի Մ.Գորկու անվան թ. 1 հիմն. դպրոցի աշակերտական խորհրդի նախ. Գևորգյան Մերի

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.