News

Ուսուցչի օր

Educational 2016-10-11

Ուսուցչի օրվան նվիրված գեղեցիկ միջոցառում էին կազմակերպել Գյումրու N 37 ավագ դպրոցի տասներկուերորդ դասարանի աշակերտները: Պահը շատ հուզիչ էր: Երեխաները անհուն բերկրանքով երախտիքի ջերմ խոսքեր հղեցին սիրելի ուսուցիչներին: Դրանք նաև խոսքեր էին ուսուցիչների մայրական սիրո ու նվիրվածության, գնահատանքի ու երախտագիտության, անաչառ վերաբերմունքի ու պատասխանատու աշխատանքի մասին: Ուսուցիչ, որը դարեր շարունակ կրթել ու հայեցի դաստիարակել է մատաղ սերնդին՝ պարգևելով մեր երկրին արժանի ու պատվավոր քաղաքացիներ:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.