News

Գործն է անմահ...

Educational 2016-10-11

2016թ. հոկտեմբերի 10-ին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հուշաղբյուրի բացման արարողություն: Հուշաղբյուրի կառուցումը նախաձեռնել էին 2 Գ դասարանի /դասվար՝ Լուսինե Մխիթարյան/ ծնողները: Հուշաղբյուրը կերտել էր այդ դասարանի ծնող, քարի գեղարվեստական մշակման վարպետ Վահագն Վարդումյանը: Հուշաղբյուրի բացմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը, Գուգարաց թեմի Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Օհան ավագ քահանա Լուսարարյանը, ուսուցիչներ, ծնողներ: Բացման խոսքով ելույթ ունեցավ 2 Գ դասարանի դասվար Լուսինե Մխիթարյանը, ով կարևորեց ծնողների կատարած գործը և իր խոսքում նշեց. «Թող այս աղբյուրի քաղցրահամ ջուրը հագեցնի բազմաթիվ սերունդների սրտի պապակը, իսկ հոգևոր ծարավը շարունակաբար կհագեցնենք մենք՝ անձնվեր ուսուցիչներս»: Հուշաղբյուրի բացման պատիվը տրվեց վարպետ Վահագն Վարդումյանին և նրա որդուն՝ Վահե Վարդումյանին: Օրհնանքի խոսք ասաց տեր Օհան ավագ քահանա Լուսարարյանը: Ծնողների անունից իր շնորհակալական խոսքն ասաց 2 Գ դասարանի ծնողխորհրդի նախագահ Լիլիթ Նալբանդյանը: Տոնական ցերեկույթն իրենց ասմունքով, երգ ու պարով գեղեցկացրին 2 Գ դասարանի աշակերտները: Ներկաներին ողջունելու էր եկել Վանաձորի «Փայլող աստղեր» պարային համույթը /գեղարվեստական ղեկավար՝ Ծովինար Դավթյան/: Դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը երախտագիտության խոսք ուղղեց 2 Գ դասարանի դասվարին, ծնողներին նման նախաձեռնության համար: Միջոցառման ավարտին եռագույն փուչիկները և ճերմակ աղավնիները զարդարեցին № 4 դպրոցի երկնակամարը՝ խաղաղություն սփռելով ուսուցիչների, աշակերտների և ծնողների սրտերում:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.