News

Կրթությունից է կախված մեր երկրի ապագան

Educational 2016-10-11

Արմավիրի Ռուբիկ Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը տոնում է հիմնադրման 75-րդ տարեդարձը, որի առթիվ կազմակերպված տոնական հանդիսությանը մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Հայաստանի անկախության բանալին կրթական համակարգի մեջ է. մեր դպրոցներում տրվող կրթությունից, դաստիարակությունից է կախված նաև մեր երկրի ապագան:
Հատկապես հիմա` նոր դարաշրջանում, երբ  տեղեկատվական հոսքերն անընդհատ են, երբ գիտելիք ձեռք բերելը հեշտացել  է  նաև դպրոցի պատերից դուրս, երբ  3-4 տարեկան երեխայի համար  գիտելիքը հասու է տարբեր աղբյուրներից, դպրոցի հիմնական դերակատարությունն է օգնել  երեխային` վաղվա քաղաքացուն, զատել առաջնայինը երկրորդայինից, առանձնացնել հիմնականը` սկզբունքայինը, իր տեսակի նկատմամբ հավատ և հպարտություն ունենալու, իրենից հետո իր շարունակությունը տեսնելու գործում:
 
Սրանք շատ կարևոր հասկացություններ են, որոնք ուսուցչից պահանջում են հստակ,  հաստատակամ գիտակցություն, որ ինքը նաև դաստիարակող է` անկախ դասավանդած առարկայից: Նա պետք է հասկանա, որ  կատարում է շատ կարևոր մի խնդիր` կրթում է մի սերունդ, որը շարունակելու է կառուցել վաղվա մեր անկախ Հայաստանը»,-հանդիսությանը նշել է Լևոն Մկրտչյանը:
 
Միջոցառմանը ՀՀ վարչապետի և ՀՀ կրթության և գիտության նախարարի շնորհակալագրերով խրախուսվել են դպրոցի տնօրենն ու մի խումբ ուսուցիչներ, իսկ դպրոցը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.