News

Ուսուցչի օրը Հաղարծինի միջնակարգ դպրոցում

Educational 2016-10-11

Հաղարծինի միջնակարգ դպրոցում վաղ առավոտից տոնական տրամադրություն էր: Սիրելի ուսուցիչներին յուրահատուկ ու գեղեցիկ անակնկալ մատուցեցին XII1 և XII2 դասարանների աշակերտները: Տղաները մուտքի մոտ դիմավորեցին ուսուցիչներին՝ նվիրելով գեղեցիկ բացիկներ, ապա ուղեկցեցին նախապես տոնական զարդարված ուսուցչանոց, որտեղ գեղեցիկ խոսքերով, բարեմաղթանքներով շնորհավորեցին բոլոր ուսուցիչներին: Այնուհետև ուսուցիչներին գեղարվեստական հիանալի միջոցառում նվիրեց դպրոցի <<Օտար լեզուներ>>-ի մասնախումբը՝ նախագահ Ռուզաննա Պողոսյանի ղեկավարությամբ: Ռուսաց լեզվով կազմակերպված միջոցառումն սկսվեց դատական գործով, որ հարուցվել էր ուսուցիչների նկատմամբ՝աշակերտներին չարչարելու և ստիպողաբար գրքեր կարդալու մեղադրանքով: Դատավորի դատավճիռը ուսուցիչներին շնորհավորելն էր: Միջոցառման ընթացքում հնչեցին շնորհավորանքներ, երգեր,: Դպրոցի տնօրենության և ՀՀԿ-ի կողմից Հաղարծինի միջնակարգ դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Վարագանուշ Ոսկանյանը արժանացավ պարգևների:

Տավուշ, գ. Հաղարծինի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.