News

Պարգևատրվել են ևս մի խումբ մանկավարժներ

Educational 2016-10-10

«Ուսուցչի օրվա» առթիվ պարգևատրման ևս մեկ արարողություն է կայացել, ընթացքում պարգևներ են հանձնվել հանրապետության մի խումբ մանկավարժների: Միջոցառմանը հրավիրվել և պարգևների են արժանացել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ուսուցիչները:
Մի խումբ ուսուցիչներ պարգևատրվել են ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի  հուշամեդալներով: Շնորհավորելով հանրապետության բոլոր մանկավարժներին մասնագիտական տոնի առթիվ՝ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է նմանատիպ միջոցառման անցկացումը:
 
«Ուսուցչի հիմնական պարտականությունը տեսակի շարունակությունն է: Ինչպես նշել է ֆրանսիացի հայտնի փիլիսոփա Գյուստաֆ Լեբոն, ողջերի իրական տերը մահացածներն են: Երբ մենք մեծարում, կարևորում և արժևորում ենք անցյալը և մեր հերոսներին, ապա ապագային և մեր երազանքի կատարմանը կարող ենք նայել ավելի հպարտ հայացքով:
 
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ուսուցիչներին, որոնք կարողանում են այս կարևոր գաղափարախոսությունը մեր դպրոցներում պահել, պահպանել և փոխանցել սերունդներին»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.