News

Թարգմանչաց տոն

Educational 2016-10-08

ՀՀ ԿԳՆ <<Գյումրու N45 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում արդեն ավանդույթ է դարձել տոների կապակցությամբ համադպրոցական միջոցառումների անցկացումը: Այդ միջոցառումները ամբողջացնում են սովորողի ուսումնական ձեռքբերումներն ու հոգևոր, մշակութային դաստիարակության խնդիրները: Թարգմանչաց տոնին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթը կազմակերպել էր երաժշտության ուսուցչուհի Մարինե Ասլանյանը: Նա կարողացել էր կարճ ժամանակում ստեղծել մի փոքրիկ երգչախումբ` կազմված դպրոցի 5-7-րդ դասարանների շնորհալի աշակերտներից: Բծախնդրորեն ընտրված բանաստեղծությունների, աշխարհիկ և հոգևոր երգերի միջոցով երեխաներին հաջողվեց ներկայացնել Թարգմանչաց տոնի խորհուրդը. <<Եթե Գրիգոր Լուսավորչի ջանքերով հայերը քրիստոնյա դարձան, ապա Մաշտոցի գրերի շնորհիվ քրիստոնեությունը հայացվեց>>: Միջոցառումը հագեցած էր, նպատակային:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 45 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.