News

Կանցկացվի հայ-չինական գեղանկարչության փառատոն

Featured 2016-10-07

Ս.թ. հոկտեմբերի 7-17-ը ՀՀ Լոռու մարզում «Հայկական ներկապնակ» փառատոնային ծրագրի շրջանակում կանցկացվի հայ-չինական գեղանկարչության փառատոն՝ «Մետաքսի հին ու նոր ճանապարհը» խորագրով:
Փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ ամյակին: Փառատոնին մասնակցում է 20 արվեստագետ:
 
Փառատոնի շրջանակում առաջին անգամ չին և հայ նկարիչները հայաստանյան գողտրիկ բնության գրկում միմյանց կփոխանցեն իրենց փորձը և մասնագիտական հմտությունները:
 
Արվեստագետները նոր ստեղծագործություններով հանդես կգան համատեղ ցուցահանդեսով, ինչպես նաև վարպետության դասեր կանցկացնեն մարզի կերպարվեստի դպրոցներում:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.