News

«Տեխնոլոգիա և ֆիզիկական դաստիարակություն» մասնախմբի առարկայական շաբաթ

Educational 2016-10-07

2016թ. սեպտեմբերի 24-ից 30-ը Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում անցկացվեց «Տեխնոլոգիա և ֆիզիկական դաստիարակություն» մասնախմբի առարկայական շաբաթ: Առարկայական շաբաթվա շրջանակներում մասնախմբի ուսուցիչները կազմակերպել էին մի շարք միջոցառումներ: Շաբաթը մեկնարկեց «Իմ ազատ Հայաստան» խորագրով նկարների ցուցահանդես-մրցույթով՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Ցուցահանդեսը կազմակերպել էր կերպարվեստի ուսուցչուհի Լ. Սարգսյանը: Ցուցահանդեսին մասնակցում էին 5-9-րդ դասարանի աշակերտները: Հաղթող ճանաչվեցին 7 Գ դասարանի աշակերտուհի Դիանա Թումասյանը և 9 Բ դասարանի աշակերտուհի Մանյա Վարդանյանը: Սեպտեմբերի 26-ին «Հայկական ժողովրդական երաժշտական գործիքներ» թեմայով ռադիոհաղորդում ընթերցեց երաժշտության ուսուցչուհի Տ. Օհանյանը: Թեման հետաքրքիր էր և բովանդակալից: Սեպտեմբերի 27-ին անցկացվեց ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված տողան, որը կազմակերպել էր դպրոցի զինղեկ Վ. Մարդանյանը: Տողանի ժամանակ մարզական ցուցադրական ելույթով հանդես եկան ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ա. Գուլյանցի սաները: Շաբաթը եզրափակեց ֆիզկուլտուրայի ուսուցիչ Բ. Կարապետյանի կազմակերպած ուսուցիչներ-աշակերտներ վոլեյբոլի ընկերական հանդիպումը, որտեղ հաղթեց համերաշխությունը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.