News

Կրթության մի խումբ նվիրյալներ պարգևատրվել են «Ոսկե հուշամեդալով»

Educational 2016-10-07

«Ուսուցչի օրվա» առթիվ մի խումբ մանկավարժներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ արժանացել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պարգևների:
Պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Շնորհավորելով ներկաներին՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալն  ընդգծել է ուսուցչի աշխատանքի կարևորություն պետության և հասարակության համար:
 
«Մենք լիահույս ենք, որ հասարակությունն իր զարգացման ընթացքում  կհասնի մի մակարդակի, երբ ամենահարգված խավը կլինի մանկավարժը և ամենակարևորը կլինի ուսուցչի կարծիքը: Ուսուցչի  կարևորումից է  սկսվում ցանկացած հասարակության առողջացումը և զարգացումը»,-նշել է Մանուկ Մկրտչյանը:
 
Միջոցառման շրջանակում պարգևների է արժանացել  կրթության ոլորտի մոտ երեք տասնյակ ներկայացուցիչ, մասնավորապես՝  ՀՀ ԿԳՆ ԿԱԻ մանկավարժության գիտահետազոտական բաժնի վարիչ  Սարգիս Գալոյանը, ՀՀ ԿԳՆ Երևանի թիվ 105 ավագ դպրոցի տնօրեն Արմինե Սողոյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման տեստավորման կենտրոնի քննությունների կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանը պարգևատրվել են «Ոսկե հուշամեդալով»:
 
ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով» են պարգևատրվել նաև Գյումրիի «Պրոգրես» համալսարանի հենակետային դպրոցի ուսուցիչ Գոհար Բաղդասարյանը և ՀՀ կրթության պետական տեսչության պետի տեղակալ Ռաիսա Գալստյանը:
 
Աղբյուրը՝ Edu.am
Նկարը՝ Panarmenian.net

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.