News

Տոնդ շնորհավոր, սիրելի՛ ուսուցիչ

Educational 2016-10-06

Հոկտեմբերի 5-ին շուրջ 100 երկրում նշվում է ուսուցչի տոնը: Հ. 144 հիմնական դպրոցի աշակերտները ևս նշեցին այս գեղեցիկ տոնը և իրենց բարեմաղթանքներ ուղղեցին իրենց սիրելի ուսուցիչներին: Այս տոնը ևս մեկ առիթ էր `գնահատելու և փառաբանելու այն ուսուցիչներին, ովքեր իրենց նվիրական ու անբասիր նկարագրով սիրված են բոլորիս կողմից: Ուսուցիչն է, որ իր վեհ առաքելությանը հավատարիմ, բազում սերունդներ կրթում ու դաստիարակում: Անգնահատելի է ուսուցչի բեղմնավոր աշխատանքը: Նա եղել և մնում է հայեցի` կրթության և դաստիարակության ջահակիրը: Մեր ձայնը միացնելով շնորհավորանքի բազում մաղթանքների ասում ենք. - Շնորհավոր տոնդ, ուսուցիչ: Դուք Ձեր իմաստությամբ, համբերատարությամբ ու սիրով ամեն օր բացահայտում եք քաջության, բարու, գեղեցիկի ու լավի խորհուրդ: Մաղթում ենք Ձեզ տոկունություն, առողջություն ու գեղեցկություն: Թող անխափան լինի Ձեր երթ պատմության քառուղիներում.. ուսուցիչնե՛ր, խոնարհվում ենք ձեր առջև:

ք. Երևանի թիվ 144 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.