News

Տոնդ շնորհավոր, սիրելի՛ ուսուցի՛չ

Educational 2016-10-05

Այսօր աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում` նաեւ Հայաստանում, նշում են Ուսուցչի տոնը: Այս գեղեցիկ տոնը մեծ հանդիսավորությամբ նշվեց նաև Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցում: Ուսուցչական կոլեկտիվին իր շնորհավորական խոսքն ասաց դպրոցի տնօրեն պարոն Ոսկանյանը, ինչպես նաև Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակիցները: Ուսուցիչ. Այս բառն ասելիս ամենատարբեր, բայց միևնույն ժամանակ ամենադրական զգացմունքներն խառնվում են, քանզի հենց ուսուցիչն իր օրինակով սովորեցնում է ճիշտ սովորել, աշխատել, ճիշտ ընկերություն անել ու ճիշտ գնահատել ունեցածը: Թանկագին ուսուցիչներ`ցանկանում եմ լավն ու բարին,կյանքի Ձեր մեծ ճանապարհին ազատ մնացեք վշտի ամպից: Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի առթիվ: Սիրելի ուսուցի՛չ, տեսնում եմ ձեզ նորի՛ց, Բայց արդեն ճերմակա՛ծ ավելի: Եվ գիտեմ, որ մեկն էլ՝ այդ ճերմակ մազերից, Եղել է իմ մեղքով երևի...

Գեղարքունիք, ք. Վարդենիսի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.