News

Կրթահամակարգի զարգացումն առաջնահերթություն է

Educational 2016-10-05

Ամփոփվել են «Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու մատչելիության բարելավման գործոն ԱՊՀ անդամ պետություններում» խորագրի ներքո ընթացող համագումարի աշխատանքները, որի շրջանակում կայացել է ԱՊՀ կրթության նախարարների խորհրդի նիստը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նկատել է, որ կայացած հանդիպումները ցույց են տվել, որ կրթության համակարգում առկա հիմնախնդիրներն ու մտահոգությունները գրեթե նույնն են:
 
«Անկախության տարիներին, անշուշտ, մենք ձևավորել ենք մեր ազգային կրթական համակարգը, բայց  փոքր ժողովուրդների  համար շատ կարևոր է, որ կարողանան ապահովել ազգային կրթակարգերի սահուն  զարգացումը մեծ տարածքներում:
 
Քաղաքակրթական, հատկապես՝ կրթական մեծ տարածքներին անդամակցումը և համաշխարհային զարգացումներին մեր ընդհանուր գաղափարախոսության ուղղորդումը շատ կարևոր են: Այս առումով մեր քննարկումները Մոսկվայում բավականին արդյունավետ էին:
 
Մեր գործընկերներն ունեն այն համոզումը, որ պետք է  համընթաց, առանց եղածը քանդելու և վտանգելու կարողանանք զարգացնել մեր ազգային կրթական համակարգերը համաշխարհային կրթական գործընթացներում առաջիններից մեկը լինելու համար»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.