News

Արոնյանը բաժանում է 3-5-րդ տեղերը

Sports 2016-10-05

Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած 7-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:
Նախորդ տուրում հոլանդացի Անիշ Գիրիին հաղթած Լևոն Արոնյանը սևերով խաղացել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:
 
Կողմերը 40-րդ քայլում համաձայնել են ոչ ոքի արդյունքի: Լևոն Արոնյանն ունի 4 միավոր և ռուս Վլադիմիր Կրամնիկի ու հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը: 
 
Հուշամրցաշարի միանձնյա առաջատարը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է, որն ունի 5 միավոր:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.