News

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉ

Educational 2016-10-05

Սիրելի՛ ուսուցիչներ, կրթական ոլորտի աշխատակիցներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Անուրանալի է Ձեր վաստակը մեր երկրի վաղվա քաղաքացիների կրթության և դաստիարակության գործում: Այս օրը կոչված է մեծարելու Ձեզ, քանի որ Դուք եք կերտում Հայաստանի ապագան Ձեր ամենօրյա աշխատանքով, անմնացորդ նվիրումով, Ձեր սաների հանդեպ ջերմ ու հոգատար վերաբերմունքով: Միայն բարձր մասնագիտական որակներ ունենալն այսօր բավարար չէ լավ ուսուցիչ լինելու համար; Ուսուցիչը պարտավոր է գիտակցել այս խրթին ժամանակներում Հայաստանի ապագա քաղաքացուց պահանջվող որակները և հենց դրանք սերմանել իր սաների մեջ: Դուք եք Ձեր սաների մեջ արթնացնում հայրենասիրություն, պատասխանատվության բարձր զգացում, դժվար պահերին ճիշտ և համարձակ որոշումներ կայացնելու կարողություն: Եվ որքան ավելի հմուտ և նվիրված լինեք Դուք, այնքան ավելի լուսավոր և հաղթանակած կլինի մեր ապագան: Թող անսպառ լինի քո նվիրումը, իմաստնությունն ու բարությունը, հա´յ ուսուցիչ: Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցի տնօրեն` Համլետ Խումարյան

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.