News

Պարգևատրվել են «Կրթության գերազանցիկ»-ները

Educational 2016-10-04

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների 4-րդ համագումարին: Հանդես գալով համագումարում՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնավորապես նշել է, որ կրթության ոլորտը Հայաստանում դժվար շրջան է ապրել:
«Մի կողմից  պայմանավորված աշխարհաքաղաքական իրադարձություններով, մյուս կողմից` սեփական ազգային համակարգի կայացմամբ մեր երկիրը զարգանում էր բարդ քաղաքական և տնտեսական պայմաններում... Ժամանակակից կրթական պարադիգման ուղղորդված է դեպի նոր սերնդի գիտելիքահենք և մշակութային զարգացում, իսկ կրթության կառուցողական հիմքը` հումանիզմի, ժողովրդավարության և կրթության հեռանկարների գաղափարախոսություն…»:
 
Ի դեպ, համագումարին ԱՊՀ «Կրթության գերազանցիկ»   մեդալով Հայաստանի կողմից պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Սիսիանի ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանը, Պլեխանովի անվան տեխնիկական համալսարանի երևանյան մասնաճյուղի դասախոս Գայանե Յազիչյանը, Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Նիկիտա Պողոսյանը և Հայաստանի ռուսաց լեզվի և գրականության ասոցիացիայի նախագահ Լիլյա Բալասանյանը:
 
Աղբյուրը՝ Edu.am
Նկարը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.