News

Ազգային հավաքականը նախապատրաստվում է

Sports 2016-10-03

Հայաստանի ազգային հավաքականն սկսել է նախապատրաստվել Ռումինիայի (հոկտեմբերի 8) և Լեհաստանի (հոկտեմբերի 11) դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի խաղերին:
Ինչպես տեղեկացվում է, Հենրիխ Մխիթարյանը չի միանա հավաքին, քանի որ դեռ վերականգնվում է ձախ ազդրի մկանային վնասվածքից:
 
Հավաքականի կազմում չեն լինի նաև «Գյումրիի «Շիրակի» պաշտպան Գևորգ Հովհաննիսյանը, որը ձեռքի կոտրվածք է «Արարատ» - «Շիրակ» Հայաստանի առաջնության  8-րդ տուրի հանդիպման ժամանակ:
 
Խաղին չի մասնակցի նաև «Ալաշկերտի» խաղացող Արտակ Եդիգարյանը, որը վնասվածք է ստացել «Բանանցի» դեմ հոկտեմբերի 2-ին կայացած խաղում:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.