News

«Հայաստանը ես եմ»

Educational 2016-09-30

Վերջերս Գյումրու N 37 ավագ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվեց «Հայաստանը ես եմ» խորագրով տոնական միջոցատում՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին: Երեխաները հանդես եկան հայրենասիրական երգերով, պարերով, հնչեցին հայրենասիրական ոգով տոգորված ոգեշունչ բանաստեղծություններ՝ նվիրված մեր անկախ ու փառապանծ երկրին, այն երկրին, որի ժողովուրդը կենաց ու մահու կռիվ է մղել թշնամու դեմ: Բարբարոս հրոսակների ընդվզումներն ու ավերածությունները չեն կոտրել հայ ժողովրդի պայքարի ոգին: Հայը պայքարել է, անհավասար մարտեր մղել և թշնամուն ցույց տվել, որ անհնար է հային ծնկի բերել ու զրկել իր բնօրրանից: 25 տարի առաջ իրականացավ հայ ժողովրդի բազմադարյան բաղձալի երազանքը՝ Հայաստանը դարձավ ազատ ու անկախ: Այժմ իմ ժողովուրդը մյուս ազգերի հետ համաքայլ կերտում է իր երջանիկ ապագան:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.