News

Հայտնի գրողը ներկայացրել է նոր մանկական գիրք

Featured 2016-09-29

Ռուսաստանում մեծ ճանաչում վայելող հայտնի գրող Նարինե Աբգարյանի առաջին հայերեն թարգմանությունն արդեն իսկ հանձնվել է հայ ընթերցողի դատին:
«Հսկան, որը երազում էր ջութակ նվագել» մանկական գիրքը հիմնված է ՀԱՅՖԻԼՄ-ի 1986 թվականի մուլտիպլիկացիոն ֆիլմի վրա: Սա հուզիչ պատմություն է ուժի, իշխանության ու բարության մասին:
 
Մանկական գրքերից շատերում հանդիպում են հսկաներ, որոնք հիմնականում մարմնավորում են բացասական, վախեցնող կերպարներ: Այստեղ գրողը երեխաներին հնարավորություն է տալիս մտերմանալու հսկայի հետ, հասկանալու նրան:
 
Հիշեցնենք, որ գրքի հեղինակը՝ Նարինե Աբգարյանը, առաջին անգամ հանդիսատեսին ծանոթ դարձավ ինքնակենսագրական "Մանյունյա" գրքով 2010 թվականին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.