News

Կայացել է աշխատանքային հերթական հանդիպումը

Educational 2016-09-29

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած պետական և ոչ պետական ՀՀ բուհերի պրոռեկտորների հետ:
Հանդիպմանը նախարարն անդրադարձել է բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին՝ ընդգծելով, որ ժամանակին դրա նպատակն է եղել բուհական համակարգը ընթեռնելի, չափելի և գնահատելի լինի:
 
Գործընթացը նախատեսված է ավարտել 2018 թվականին, և ժամանակն է ամփոփել միջանկյալ արդյունքները, ինչպես նաև քննարկել ծրագրային հավատարմագրման հնարավորությունը:
 
Լևոն Մկրտչյանը  բուհերին առաջարկել է  արդեն իսկ սկսել մշակել ծրագրային աուդիտին հաջորդող ծրագրային հավատարմագրման ճանապարհային քարտեզը. նախևառաջ հստակեցնել բուհի ռազմավարությունը, հավատարիմ մնալ որդեգրած առաքելությանը:
 
Լևոն Մկրտչյանը բուհերին հորդորել է ճիշտ գնահատել սեփական ռեսուրսները՝ որպես օգնություն առաջարկելով կլաստերների գաղափարը:
 
ԿԳ նախարարը կարևորել է նաև ՈԱԱԿ առաջարկը, ըստ որի՝ բուհերի համար ծրագրային հավատարմագրման որոշակի պարտադիր տոկոս պետք է սահմանվի յուրաքանչյուր տարվա համար:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.