News

Ամենամյա նախագիծն այս տարի համախմբեց 75 թեքեյանցու

Educational 2016-09-29

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը հնարավորություն ընձեռեց թեքեյանցի աշակերտներին իրենց ամառային հանգիստն անցկացնել Հանքավանի «Արագած» մանկական ճամբարում:
Ծրագիրը, որն արդեն յոթերորդ տարին է իրականացվում, բազմաբնույթ միջոցառումների շնորհիվ նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մտերմացմանը, նրանց մտավոր, ֆիզիկական, անհատական զարգացմանը:
 
Այս տարի ևս ծրագրին մասնակցեցին գերազանց առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով աշակերտներ Հայաստանի ու Արցախի Վ. Թեքեյանի անվան հինգ դպրոցներից, այսպես՝ ճամբարը մեծ ջերմությամբ համախմբեց Երևանից, Գյումրիից, Ստեփանավանից, Կարբիից ու Բերձորից ժամանած թվով 75 թեքեյանցու:
 
Թեքեյանցի մանկավարժների և ճամբարի ջոկատավարների համատեղ աշխատանքի շնորհիվ երեխաների առօրյան հագեցած էր ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումներով:
 
Մեծ խանդավառությամբ երեխաները մասնակցեցին գիտակների մրցույթին, դաստիարակչական տարբեր թեմաներով զրույց-բանավեճերին, սպորտային խաղերին, գիշերային ու ցերեկային արշավներին, սովորեցին ժողովրդական երգեր ու պարեր:
 
Հանգստի վերջին օրը նույնպես ակտիվ էր: Թեքեյանական դպրոցները հրաժեշտ տվեցին ճամբարին միասնական երգ ու պարով, ասմունքով ու կատակներով: Երեկոյան վառվեց հրաժեշտի ավանդական խարույկը:
 
Նյութը՝ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.