News

Անկախության տոնը Ակնալճի միջնակարգ դպրոցում

Educational 2016-09-27

Սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը նշում է Հայաստանի Երրորդ հանրապետության անկախության օրը, անկախություն, որ մեր ազգի կյանքում նոր ուղի բացեց: Մենք գիտակցաբար ընտրեցինք անկախ ապրելու մեր իրավունքը, միասնաբար կողմ քվեարկելով դրա օգտին: Այս տարի լրանում է անկախության ընդունման 25-ամյակը: Տոնի կապակցությամբ Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցը մեծ շուգով ու ոգևորությամբ նշեց Անկախության 25 ամյակը: Աշակերտական խորհուրդը համագործակցելով պատմության մեթոդ միավորման հետ կազմակերպել էր համադպրոցական միջոցառում`«Անկախությունը 25 տարեկան է» խորագրով : Այսօր արդեն 25 տարի է, որ մենք հաստատուն քայլերով քայլում ենք անկախության ճանապարհով: Դժվար է այն, լի խոչընդոտներով, բայց և միաժամամակ երփներանգ ծաղիկների գույնով ու բույրով: Իրականացավ մեծ զորավարներ Գարեգին Նժդեհի,Դրաստամատ Կանայանի, Անդրանիկի, Ավոյի և շատ շատերի դարավոր երազանքը: Այսօր մենք ենք մեր հողի ու հայրենիքի տերը: Պահենք այն սրբորեն և հպարտանանք նրա յուրաքանչյուր հաջողությամբ, իսկ անկախության շինության հիմնաքարում դնենք նաև մեր փոքրիկ քարը: Հպարտ ենք այսօր մեր նորօրյա զինանշանով, փողփողուն եռագույնով և ազատության գովքը երգող օրհներգով:

Արմավիր, գ. Ակնալիճի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.