News

Օզոնի շերտի միջազգային օր

Educational 2016-09-27


2016թ. սեպտեմբերի 26-ին Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցում կազմակերպված միջոցառումը

նվիրված էր Օզոնային շերտի պաշտպանության միջազգային օրվան:


Միջոցառման մասնակիցները՝ IXբ դասարանի աշակերտները, մանրամասն տեղեկություններ ներկայացրին օզոնի և օզոնային

շերտի մասին, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից Օզոնային շերտի պաշտպանության միջազգային օր որոշելու գործընթացի վերաբերյալ:


Ցուցադրվեց տեսաֆիլմ օզոնային շերտի վերաբերյալ, որն ուսանելի էր, տպավորիչ և իրազեկող:

Աշակերտներն անդրադարձան նաև քայքայվող նյութերի վնասակար ազդեցությանը, և արժեվորվեց դրանց անվտանգ

օգտագործումը առօրյա կենցաղում:

Միջոցառումը կազմակերպել էր ավագ դպրոցի IXբ դասարանի դասղեկ, աշխարհագրության ուսուցչուհի Ալվարդ Ասլանյանը:

Լոռի, ք. Ստեփանավանի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.