News

Պարզաբանում միջազգային մրցույթի վերաբերյալ

Educational 2016-09-27

ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանի մամուլի խոսնակը պարզաբանում է կատարել «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» միջազգային մրցույթի հայտարարության վերաբերյալ:
«ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» միջազգային մրցույթը Հայաստանում գործող 1400 հանրակրթական դպրոցներից վերաբերվում է ռուսերենի ուսուցմամբ ընդամենը 40 դասարանում և դպրոցում սովորող ազգությամբ ոչ հայ շուրջ 600 աշակերտի:
 
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանին չի ներկայացվել մրցույթի վերնագրի ընտրությունը, ինչպես նաև չի զեկուցվել մրցույթի հայտարարությունը նախարարության կայքում տեղադրելու մասին:
 
Կարևորելով ԱՊՀ-ի դերը` ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առաջարկ կներկայացնի մրցույթի նախաձեռնողներին` մրցույթն անցկացնելու «ԱՊՀ. համագործակցության 25 տարի» խորագրով. ԱՊՀ-ն անկախ պետությունների համագործակություն է և չի կարող ընդհանուր հայրենիք դիտարկվել:
 
Աղբյուրը՝ 168.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.