News

Միջոցառում՝ Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում

Educational 2013-05-22

«Ծննդյան օրվա հյուրընկալություն» միջոցառումը ուսումնական ծրագրով նախատեսված առարկաների կողքին ընդգծում էր մի այլ գիտության՝ «Էթիկետի հիմունքների» կարևորությունը: Այն առաջ էր մղում աշակերտ-անհատի դաստիարակվածության, քաղաքավարության և վարվեցողության նորմերի իմացության անհրաժեշտությունը, արժևորում մարդու՝ հասարակության մեջ ինքն իրեն դրսևորելու կարողությունը, շարժուձևի նորմերի իմացությունն ու կիրառումը:

Դաս-միջոցառումն ուներ «Տոնական սեղանի սպասքադրում և հյուրընկալություն» խորագիրը: Միջավայրը գունագեղ էր՝ ծննդյան օրվա վառ տրամադրությամբ, երաժշտական, թրթիռներով լեցուն: Աշակերտները տեսական գիտելիքները հմտորեն ցուցադրում էին գործնականում. ամեն ինչ պարզ էր և բնական: Դասը և իրականությունը գիրկընդխառն էին և ամենակարևորը՝ նրանք երջանիկ էին:

Տեխնոլոգիայի ուսուցիչներ Նունե Բադղասարյանի և Նունե Քամալյանի միջոցառումները դպրոցի կրթական գործընթացին միշտ էլ տալիս են թեթև, մեղեդային, գունեղ արտահայտություն, ընդգծում մարդկային հարաբերությունների ներդաշնակության մեջ մարդու բարեկիրթ լինելու գործոնը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.