News

Անկախության օր

Educational 2016-09-26

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի: 25 տարի առաջ սեպտեմբերի 21-ին Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին` անկախությունը ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ եւ երկրի հետագա զարգացման անշեղ ուղի: <<Վանաձորի Մովսես Խորենացու անվան համար 17 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում սեպտեմբերի 21-ի առթիվ անցկացվեցին բազմաբնույթ միջոցառումներ: Դպրոցը կարծես մի նոր շունչ էր ստացել. ամենուրեք ծածանվում էին եռագույն դրոշներ, միջանցքը ձևավորված էր պատի թերթերով, բացիկներով և փուչիկներով: Տոնականորեն զարդարված դպրոցը, բարձր տրամադրությամբ հանդիսատես, պատասխանատվության զգացումով մասնակիցներ… Երգ, պար, ասմունք, գեղեցիկ խոսք… պատմություն և իրականություն…Մեր ժողովրդի բազմադարյան պատմությունը աշակերտների շուրթերից հնչեց նորովի, նոր երանգներով, նոր սպասելիքներով… Միջոցառումներին մասնակցում էին <<Ինտերկապ>> բարեգործական միության նախագահ՝ Նորայր Զուլոյանը, ԵԿՄ Լոռու մարզխորհրդի նախագահի տեղակալ Աշոտ Քոչարյանը, ԵԿՄ Վանաձորի տարածքային բաժանմունքի ազատամարտիկներ՝ Մարտուն Բաղրամյանը, Արայիկ Նիկողոսյանը, Վանաձորի ավագանու անդամ ՝ Արման Ափինյանը: Տոնական միջոցառումները կազմակերպել էին Ա. Քոչարյանը և Ա. Պետրոսյանը: Շնորհավո՛ր տոնդ ԱՆԿԱ՛Խ ՀԱՅԱՍՏԱՆ: Թող հարատև լինի անկախությունդ:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 17 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.