News

Հայ գրոսմայստերը երկրորդն է

Sports 2016-09-26

Մոսկվայում կայացել է Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարի վիճակահանությունն ըստ կայծակնային խաղի մրցաշարի արդյունքների: Լևոն Արոնյանը բլիցում գրավել է երկրորդ տեղը՝ 9 հնարավորից վաստակելով 5.5 միավոր:
Երրորդ տեղը 5-ական միավորով բաժանել են ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Պյոտր Սվիդլերը և հոլանդացի Անիշ Գիրին:
 
Ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը վաստակել է 4.5, իսրայելցի Բորիս Գելֆանդը՝ 3.5, ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկին, չինացի Լի Չաոն և հնդիկ Վիշվանաթան Անանդը՝ 3-ական միավոր:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.