News

Միջոցառում՝ «Մեր լեզուն մեր հայրենիքն է» խորագրով

Educational 2013-05-22

Մայիսի 17-ին Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցավ «Մեր լեզուն մեր հայրենիքն է» խորագրով միջոցառումը: Յուրաքանչյուր պետություն ամուր է իր արմատներով, լեզվով, հավատով և մշակույթով: Լեզուն մեր գոյության ապավենն ու պաշտպանն է, ավյունն ու կենսաուժը, ինքնության վահանը:

Աշակերտները մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ ասմունքեցին հայոց լեզվին նվիրված բանաստեղծություններ, մեջբերեցին հայոց լեզվին նվիրված ասույթներ, վկայակոչեցին մեր հերոսական պատմությունը, թե ինչպես դարեր շարունակ օտարները փորձել են միաձուլել այլ ազգերի հետ, հեռացնել մեզ մեր արմատներից, բայց հայ ժողովուրդը կարողացել է  հայ մնալ և հիմնել իր դպրոցները:

Հեռանալ հայոց լեզվից նշանակում է հեռանալ հայ ժողովրդից, ազգային արմատներից և կենսահողից, դառնալ վտարանդի:

Հայ լեզուն է այն անպարտելի ուժը, որի դեմ տկար են միլիոնավոր բարբարոսների սվինները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.