News

Շնորհավորում ենք...

Educational 2016-09-24

2016 թվականի հունիս ամսին մեկնարկեց <<Հայրենի եզերք>> խորագրով <<Բարբառների երկխոսություն>> մրցույթ-փառատոնը, որին մասնակցեցին նաև Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի աշակերտները: Դպրոցական փուլում առաջին տեղ գրաված 6ա դասարանի աշակերտ Գարիկ Ղազարյանը, հաղթահարելով տարածքային և մարզային փուլերի մրցույթների դժվարությունները, սեպտեմբերի 17-ին իրավունք ստացավ մասնակցելու <<Հովհաննես Թումանյանի թանգարան>> ՊՈԱԿ-ում անցկացվող <<Երկնքից երեք խնձոր ընկավ…>> հեքիաթասացության և բարբառի 8-րդ փառատոնին: Ներկայացվող ծրագիրը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին և համայնքների ստեղծման 20-ամյակին: Գարիկ Ղազարյանը Նոր Բայազետի բարբառով ներկայացրեց <<Մըկա հառսանիքնէրին շաբաշ յե՞փ են տալում…>> իրապատում զրույցը: Մրցույթի օրը նրան հաճելի անակնկալ էր սպասվում: Մեր դպրոցի արդեն 7ա դասարանի աշակերտը պարգևատրվեց գեղեցիկ հեքիաթ պատմելու և մայրենի բարբառը պահպանելու համար <<Երկնքից երեք խնձոր ընկավ>> հեքիաթասացության և բարաբառի 8-րդ փառատոնի հատուկ մեդալով: ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորման նախագահ` Գրետա Պետրոսյան

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.