News

Սեպտեմբերի 1-ը Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում

Educational 2016-09-24

Երկրագունդը իր հերթական պտույտը կատարեց . Ժամանակի անիվը անխռով խնամքով սահուն գլորվեց, բացվեցին դարպասները նոր ուսումնական տարվա առջև: Սեպտեմբերյան ղողանջները կրկին հիշեցրին մեզ, որ սկիզբն է մի կարևոր գործի, ներշնչեցին մեզ ձգտում` արարելու և ապրելու: Սեպտեմբերի 1-ը վերածել իսկական տոնի, բազմապատկել ներկաների ուրախությունը, համակել բոլորին ջերմաջերմ ապրումներով. սա´ էր Ակնալրի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցի «Սեպտեմբերյան ղողանջներ» միջոցառման նպատակը: Աշակերտներին ողջունեցին և բարի երթ մաղթեցին դպրոցի Տնօրեն` տիկին Վ. Վարդերեսյանը, Ակնալիճ համայնքի ղեկավար` պարոշն Միսակյանը , հնչեցին շնորհավորանքի խոսքեր թե´ հյուրերի և թե´ ծնողների կողմից: Օրվա խորհուրդը աննկարագրելի էր. հույզեր, ապրումներ, սպասելիքներ, որոնք հենվում են ոգու, գիտության, ուժի վրա; Իսկ եթե այս երեքը ներդաշնակ են սերմանվում նոր աճող սերնդի մեջ, ապա ապագան ունենում է գտած լույսի արտացոլանք:

Արմավիր, գ. Ակնալիճի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.