News

Այց Թումանյանի տուն-թանգարան

Educational 2016-09-23

Սեպտեմբերի 18-ին Գյումրու N 37 ավագ դպրոցի 8-րդ և 10-րդ դասարանի աշակերտները Լոռիում էին: Նրանք այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ առավել հանգամանորեն ծանոթացան նրա կյանքին և ստեղծագործությանը: Մեծ հիացմունք պատճառեց Լոռվա գեղատեսիլ բնությունը, որին բազմիցս անդրադարձել է մեծն պոետը իր ստեղծագործություններում: Նրանց ոգին տոգորված էր բնության աստվածային արարչագործությամբ, զմայլված վայրի բնության անձեռակերտ կախարդական հմայքով: Համատարած լռության մեջ ժամանակի խորքից կարծես լսվում էր Սարոյի սրնգի գեղգեղուն կանչը, որն իր մոտ էր կանչում չքնաղ Անուշին , իսկ բարձր ծառների կատարների սոսափը անզուգական էր: Երեխաները մեծ բավականությամբ և բարձր տրամադրությամբ վերադարձան տուն:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.