News

Ապագան մեր ձեռքերում է...

Educational 2016-09-23

ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային ծրագիրը շուրջ 45 տարի առաջ է սկսել իրականացնել <<Դպրոցական սնունդ>> ծրագիրը: Պարենի համաշխարհային ծրագրից ամեն տարի օգտվում է 70 երկրների ավելի քան 20 միլիոն երեխա: Հայաստանում ծրագիրը իրականացվում է 2010 թվականից: Ծրագրի շրջանակներում ՀՀ 6 մարզերի 1-4-րդ դասարանների 50000 աշակերտներ ստանում են սնունդ: ՊՀԾ-ի շրջանակներում <<Դպրոցական սնունդ>> ծրագրից բացի ամեն տարի հայտարարվում են տարբեր նկարչական մրցույթներ: 2015-2016 ուստարում հայտարարվեց հերթական մրցույթը` <<Ո'չ սովին, ապագան մեր ձեռքերում է >> խորագրով նկարչական մրցույթ: Սեպտեմբերի 20-ին դպրցում տիրում էր տոնական տրամադրություն,Պարենի Համաշխարհային ծրագրի պատասխանատուները, ՀՀ Գեղարքունիքի մարզի ԿՄՍ վարչության կրթության բաժնի վարիչ Հ. Սաֆարյանը, մարզպետարանի ծրագրի ղեկավար Վ. Մնացականյանը հյուրընկալվել էին Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցում պարգևատրելու մրցույթում մասնակցած և հաղթող ճանաչված ՀՀ Գեղարքունիքի մարզից 1-ին տեղը գրաված Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հիմնական դպրոցի 3բ դասարանի աշակերտ Էմիլ Մարտիրոսյանին: Էմիլի աշխատանքը շուրջ մեկ տարի կցուցադրվի Վատիկանի ցուցահանդեսում: Շնորհավորենք Էմիլին և ցանկանանք հետագա հաջողություններ` ի փառս մեր երկրի:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.